Հեռ.` + (374) 10 23-06-94, + (374) 94 23-06-94, + (374) 99 23-06-94
Communication training

Շփման և հաղորդակցման թրեյնինգ

Թրեյնինգի նպատակն է սովորեցնել հոգեբանական ժամանակակից հնարքներ, որոնք թույլ կտան արագորեն և արդյունավետ կերպով կառուցել փոխադարձ հասկացման և վստահության վրա հիմնված հաղորդակցում (գործնական, ընկերական, բարեկամական և այլն), ինչը կօգնի զրուցակցի համար դառնալ շատ կարևոր անձ:

Թրեյնինգը նախատեսված է պրոֆեսիոնալ բանակցություններ վարողների և բոլոր նրանց համար, ովքեր աշխատանքի բերումով շփվում են մարդկանց հետ (իրավաբաններ, հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, բուժաշխատողներ, մանկավարժներ, վաճառողներ և այլոք):

Հաղորդակցումն արդյունավետ է, եթե հաղորդակցվողների միջև առկա է.
ա) փոխադարձ վստահություն
բ) փոխըմբռնում
գ) փոխադարձ կարևորություն

Թրեյնինգն ավարտողները կկարողանան.
1. ձեռք բերել վստահություն
2. հասկանալ դիմացինին և լինել հասկացված
3. ձեռք բերել կարևորություն

Ինչպես կարող եք ձեռք բերել վստահություն
Ամբողջ աշխարհում կա միայն մեկ մարդ, ում մենք անվերապահորեն վստահում ենք. դա մենք ինքներս ենք:
Ցանկացած այլ մարդու մենք կվստահենք այնքանով, որքանով նա նման է մեզ (որքանով նրա մեջ տեսնում ենք մեզ):
Վստահություն ձեռք բերելու համար պետք է նմանվել, համապատասխանել և նմանակել զրուցակցին երեք հիմնական մակարդակներով.
ա) մարմնի դիրքեր և շարժումներ
բ) ժեստեր, ժեստիկուլյացիա
գ) ձայնի և խոսքի բնույթը և մեղեդայնությունը

Ինչպես կարող եք հասկանալ դիմացինին և լինել հասկացված
Ամբողջ աշխարհում կա միայն մեկ մարդ, ում մենք կես բառից հասկանում ենք. դա մենք ինքներս ենք:
Ցանկացած այլ մարդու մենք հասկանում ենք այնքանով, որքանով նա մտածում և խոսում է մեր լեզվով:
Հասկացված լինելու համար պետք է կարողանալ որոշել զրուցակցի ՙլեզուն՚ և սկսել մտածել ու խոսել նրա հետ իր լեզվով, այսինքն` ներքին փորձի ներկայացման և վերարտադրման 3 բազային ձևերից մեկով` վիզուալ, աուդիալ, կինեսթետիկ (զգայական):

Ինչպես կարող եք դառնալ կարևոր անձ դիմացինի համար
Բոլոր մադկանցից մեզ համար կարևոր են նրանք, ովքեր օգնում են մեզ լուծել մեր որևէ կոնկրետ պրոբլեմը: Ցանկացած պահի մենք ունենք որևէ ներքին պրոբլեմ, հետևաբար փնտրում ենք մեկին, ով կլսի մեզ, հնարավորություն կտա ամբողջովին արտահայտվել, ՙբեռնաթափվել՚: Այդպիսի մարդը դառնում է մեզ համար շատ կարևոր:
Կարևորություն ձեռք բերելու համար օգտագործում են լսելու հետևյալ ձևերը.
ա) պասիվ լսում
բ) ակտիվ լսում
գ) ՙծորակների բացման՚ մեթոդ
դ) լսելը իմաստի և իրադրության հետհայելումով
ե) կռահման տեխնիկա
ՍկիզբԻմ մասինԴասընթացներԿոնտակտ
Կայքը պատրաստվել է Նոյբրիջ ընկերության կողմից