Հեռ.` + (374) 10 23-06-94, + (374) 94 23-06-94, + (374) 99 23-06-94
Group communication training

Խմբային հաղորդակցման թրեյնինգ

Թրեյնինգի նպատակն է սովորեցնել ժամանակակից հոգեբանական մեթոդներ ու հնարքներ, որոնք թույլ կտան կառուցել արդյունավետ խմբային հաղորդակցում:
Թրեյնինգը նախատեսված է ներկայացուցչական ելույթների, հաղորդումների, դասախոսությունների, դասերի և այլնի անցկացման ունակությունների զարգացման համար:
Դասավանդումը, ներկայացումը, հաղորդումը և այլն, համարվում են արդյունավետ կազմակերպված, եթե հաղորդողին հաջողվում է.
ա) գրավել և պահպանել խմբի (լսարանի) ուշադրությունը
բ) ձեռք բերել վստահություն իր և հաղորդվող նյութի նկատմամբ
գ) ղեկավարել և առաջնորդել խումբը

Թրեյնինգի արդյունքում ձեռքբերված ունակությունները հնարավորություն կտան հեշտությամբ և արագորեն ստեղծել հարաբերություններ խմբի հետ, ձեռք բերել վստահություն և արդյունավետ դարձնել ղեկավարման գործընթացը:

Թրեյնինգը բաղկացած է 3 մասից.

ա) ուշադրություն - խմբի ուշադրության գրավում բ) վստահություն - վստահության ձեռք բերում
գ) ղեկավարում - խմբի ղեկավարում

Ուշադրություն
Խմբի ուշադությունը գրավելու ու պահպանելու համար անհրաժեշտ է խմբի լսելու և տեսնելու գործողությունները դարձնել ինքնակարգավորվող (ենթագիտակցական), և սեփական վարքն անընդհատ համպատասխանեցնել խմբի վիճակին:

Վստահություն
Վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է սեփական վարքը, խոսքը դարձնել կոհերենտ, այսինքն` դասն անցկացնողի ոչ վերբալ վարքը պետք է ամբողջովին համապատասխանի հաղորդվող նյութի բովանդակությանը. այն, ինչ տեսնում, լսում են ունկնդիրները (դեմքի արտահայտությունը, ժեստերը, ձայնի տոնայնությունը, շարժումները և այլն), պետք է համապատասխանի մատուցվող նյութի բովանդակությանը:

Ղեկավարում
Ցանկացած պահի խումբը գտնվում է որոշակի վիճակում` ուշադիր, ցրված, կենտրոնացած, աշխույժ, պասիվ և այլն: Խումբը ղեկավարելու համար անհրաժեշտ է ֆիքսել, խարսխել (համապատասխան ժեստով, դիրքերով, ձայնի տոնայնությամբ և այլն) դասավանդման համար անհրաժեշտ խմբային վիճակներ և համապատասխան պահի համապատասխան խարիսխներով խմբում առաջացնել ցանկալի վիճակը:
ՍկիզբԻմ մասինԴասընթացներԿոնտակտ
Կայքը պատրաստվել է Նոյբրիջ ընկերության կողմից