Հեռ.` + (374) 10 23-06-94, + (374) 94 23-06-94, + (374) 99 23-06-94
Sale and services training

Վաճառքի և ծառայությունների մատուցման թրեյնինգ

Թրեյնինգի նպատակն է սովորեցնել ժամանակակից հոգեբանության մեջ տեղ գտած (վարքային հոգեբանության, Էրիկսոնյան հիպնոզ, ՆԼԾ և այլն) ամենաարդյունավետ մեթոդները, հմտություններն ու հնարքները, որոնք թույլ կտան զգալիորեն բարելավել վաճառքի, ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու կուլտուրան:
Թրեյնինգը նախատեսված է վաճառողների, բրոքերների, բանակցողների և բոլոր նրանց համար, ովքեր զբաղված են ապրանքների վաճառքով ու ծառայությունների մատուցմամբ:

Վաճառքի (ծառայությունների մատուցման) գործընթացը հոգեբանական տեսանկյունից համարվում է արդյունավետ, եթե վաճառողին հաջողվում է.
1. ձեռք բերել գնորդի վստահությունը
2. օգնել գնորդին հասկանալ, թե ինչ է ուզում
3. ընտրել առկա տեսականուց ամենահամապատասխան ապրանքը (ծառայությունը) և այն ճիշտ ներկայացնել գնորդին` կախված վերջինիս ընկալման և վերարտադրման ձևից.
ա) վիզուալ - ցույց տալ ապրանքը (ծառայությունը)
բ) աուդիալ - պատմել ապրանքի (ծառայության) մասին
գ) կինեսթետիկ (զգայական) - զգացնել տալ այն ապրումները, որ գնորդը կունենա ապրանքը (ծառայությունը) գնելուց հետո (դեպքում)
4. օգնել գնորդին կայացնել ճիշտ և իր համար շահավետ որոշում
5. շահադրդել գնորդին արագորեն իրագործելու կայացրած որոշումը
6. գնորդի մոտ ստեղծել դրական վերաբերմունք կայացված և իրագործված որոշման նկատմամբ
ՍկիզբԻմ մասինԴասընթացներԿոնտակտ
Կայքը պատրաստվել է Նոյբրիջ ընկերության կողմից